Հոլանդացի կին լրագրողին Թուրքիայում ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար
Էբրու Ումարը, ով թուրքական ծագումով Նիդերլանդների քաղաքացի է, Քուշադաս քաղաքի ոստիկանական բաժանմունք է տարվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
Կին լրագրողը, ով աշխատում է տեղական «Մետրո» թերթի խմբագրությունում որպես թղթակից, իրեն թույլ է տվել անպարկեշտ արտահայտություններ անել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Լրագրողն Էրդողանին բռնապետ է անվանել իր վերջին հրապարակման մեջ: Նմանատիպ արտահայտություններ նա արել է նաև թվիթթերյան իր էջի գրառման մեջ:
Oké. Politie voor de deur timeline. Geen grap.
— Ebru Umar (@umarebru) 23 апреля 2016 г.
Էրդողանի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալու և քննադատելու պատճառը էլեկտրոնային նամակի հետ կապված սկանդալն է, որը իբրև թե Ռոտերդամում Թուրքիայի դեսպանատունն է ուղարկել: Այն հասցեագրված է եղել քաղաքի թուրքական կազմակերպություններին: Նրանում խնդրվում էր դիվանագետներին իրազեկել ԶԼՄ-ների և սոցկայքերի հրապարակումների մասին, որոնք վիրավորում են Անկարային:
Էմբրու Ումարը դեռևս ոստիկանական բաժանմունքում է: Նա կապ է պահպանում իր փաստաբանի հետ:
Էրդողանի անվան հետ կապված դատական գործընթացները մեր օրերում եզակի երևույթ չեն: