Մենք պարտավոր ենք հաղթել մեր նախնիների փոխարեն, մեր անունն է պայքար, իսկ վախճանը՝ հաղթանակ
Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«100 տարի և 365 օր առաջ… Տեղի ունեցավ մի երևույթ, որը հետո պետք է կոչեին Ցեղասպանություն: Իրականում այն ավելին էր, քան պարզապես ցեղասպանությունը: Քանի որ խնդիրը հայի տեսակի ոչնչացման մեջ էր, այն հայի, որն այսօր իր թվով զիջում է շատերին, բայց պատվո հարթակին կանգնում է շատերից բարձր:
Այն հային, որ պետք է կառուցեր ու հզորանար ավելին, քանի այժմ շատերն են: Այն հային, ում կարող էին հաղթել միայն պառակտելով (թեպետ վերջին իրադարձությունները ստիպեցին նրանց հասկանալ, որ նույնիսկ պառակտված՝ մենք կրկին միասին ենք): Այն հային, ում սպանեցին հավատքի համար, բայց հաջորդ օրը նա կրկին վանք կառուցեց:
Եվ մենք այսօր նաև ապրում ենք նրանց փոխարեն: Եվ պարտավոր ենք հաղթել նրանց փոխարեն: Եթե ամբողջ աշխարհում մեզ հաշվում են 10.00.000, ապա դրան գումարելով մեր հոգեբանական և մտավոր առավելությունը մենք դառնում ենք 100.000.000… Մեր անունն է պայքար, իսկ վախճանը հաղթանակ:
Հիշու՛մ ենք և պահանջու՛մ»: