Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն, Շառլ Ազնավուրը, Ջորջ Քլունին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող. (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: