«Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմը կրկին էկրաններին. ֆիլմի ստեղծման պատմությունը
"Россия 1" հեռուստաալիքը մայիսի 12-ին կցուցադրի այն սերիալը, որն իր ժամանակ դարձավ իսկական իրադարձություն' «Վարպետն ու Մարգարիտան»: Միխաjիլ Բուլգակովի հայտնի սիրավեպի ցուցադրությունը, որը նկարահանել է Վլադիմիր Բորտկոն, կհեռարձակվի ողջ օրվա ընթացքում: «Վարպետն ու Մարգարիտան» սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2005 թվականին' նույնպես "Россия 1" հեռուստաալիքով: Այն ժամանակ ֆիլմը դիտեց շուրջ 40 հազար հեռուստադիտող: 2007-ին այն արժանացավ Բիարիցցեյում անցկացված FIPA միջազգային փառատոնի հատուկ մրցանակին:
«Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմի սցենարը Վլադիմիր Բորտկոն գրել է 1996 թվականին, իսկ գաղափարն հղացել է ավելի շուտ' «Շան սիրտը» ֆիլմի հաջողությունից հետո: Սակայն ռեժիսորը չի շտապել իրականացնել իր գաղափարը, քանի որ նրա առջև դրած խնդիրներն այնքան էլ պարզ չեն եղել: Այս ֆիլմն էկրանացնել էին երազում Վլադիմիր Նաումովը, Իգոր Տալանկինը, Էլեմ Կլիմովը և Էլդար Ռյազանովը: Յուրի Կարեին' հայրենականի միակ ռեժիսորին, հաղոջվել է աշխատանքն ավարտին հասցնել, բայց նրա ստեղծագործությունն այդպես էլ էկրան չի բարձրացել, իսկ ժապավենի ճակատագիրն անհայտ է: Ինքը' Վլադիմիր Բորտկոն ստանձնեց այս ֆիլմի նկարահանում, երբ տեխնոլոգիաները թույլ տվեցին իրականացնել այդ մեծ գաղափարը:
Ֆիլմի կազմն ուժեղ ու աստղային է: Գլխավոր դերերում խաղում են Ալեքսանդր Գալիբինը, Աննա Կովալչուկը, Օլեգ Բասիլաշվիլի, Ալեքսանդր Աբդուլովը, Ալեքսանդր Բաշիրովը, Սերգեյ Բեզռուկովը և այլք: Նկարահանումների մեծ մասն անց է կացվել, որքան էլ, որ տարօրինակ չէ, ոչ թե Մոսկվայի բուլգակովյան հայտնի վայրերում, այլ Սանկտ-Պետերբուրգում. այս վայրն ավելի հեշտությամբ էր հնարավոր նմանեցնել 30-ականների Մոսկվային: