Ուրուգվայի հայերը Հայոց ցեղասպանությանը և ԼՂ-ին նվիրված ցույցեր են անցկացրել
Ապրիլի 22-ի երեկոյան Ուրուգվայի հայկական համայնքը ցույց է կազմակերպել՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին: Նրանք բարձրացրել են նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցը: Այս մասին հայտնում է Prensaarmenia.com-ը:
«Մենք պայքարում ենք հերքման և ստի դեմ: Մենք պետք է դադարենք հայերի ցեղասպանությունն ընկալել որպես հեռավոր փաստ, որը մենք հիշում ենք միայն արցունքոտ աչքերով: Սա կբերի միայն մոռացման: Եթե պատմությունները չեն պատմվում, դրանք մոռացվում են: Լռությունը ցեղասպանության արարողակարգն է»,- հայտնել են Ուրուգվայի հայերը՝ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված ցույցի ընթացքում: Նրանք անցել են Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայով:
«Այսօր մենք ոչ միայն հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև քննադատում ենք Ադրբեջանի ագրեսիան ԼՂ դեմ: Միաժամանակ, մենք քննադատում ենք խայտառակ աջակցությունը, որը Թուրքիայի ներկայիս կառավարությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, ցույց է տալիս Ադրբեջանին: Սա շարունակությունն է այն բան, ինչը սկսվել է Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ»,- հայտնել են Ուրուգվայի հայերը:
Ապրիլի 25-ին ցույցեր կանցկացվեն արգենտինական Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում: