Իրանն Ասադին ապաստան է առաջարկել
Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին ապաստան է առաջարկել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Իրանի ղեկավարությունը նշել է, որ Ասադը տեղափոխվելով Իրան՝ կարող է շարունակել իր գործողությունները Սիրիայում:
Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Ասադը չի ընդունել Իրանի առաջարկը:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր առաջնորդն ասել էր, որ Ասադի՝ երկրից հեռանալուց հետո պառակտում կսկսվի Սիրիայում: