Էրդողանը ցույց է տալիս իր վախկոտությունը. «Stern»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հանդեպ կիրառած խոսքի ազատության յուրաքանչյուր սահամանափակմամբ իրեն ներկայացնում է որպես վախկոտ: Այս մասին գրում է «Stern»-ը:
Հուսահատության ամենատխրահռչակ ապացույցը, որով Էրդողանը փորձում է վախեցնել սեփական ազգին և կանգնեցնել խոսքի ազատությունը, ակադեմիկոսների նկատմամբ դատական գործընթաց վարելն էր: Նրանք Թուրքիային հորդորել էին «վերացնել կոտորածը» երկրի հարավ-արևելքում և վերադառնալ խաղաղ կարգավորման համար բանակցությունների սեղանին:
Էրդողանը, սակայն, այդ պահանջը համարում է անձնական վիրավորանք: Քանի որ նա ոչինչ չուներ՝ գիտնականներին հակառակելու համար, նա որոշել է ցույց տալ, թե «ով է այստեղ ուժեղը» և նրանց ուղարկել դատարան: Նա վախենում էր, որ եթե ակադեմիկոսներին չստիպի լռել, ապա Թուրքիայի այլ քաղաքացիները կարող են խիզախություն հավաքել և հակառակ գնալ բարբարոս քաղաքական գործչին, ով արդարացում չունի:
Նա բոլորին «դավաճան» է որակում և «ահաբեկիչների մեղսակիցներ» փորձելով արդարացնել ճնշումը, սակայն նրա իրական նպատակները ակնհայտ են՝ ընգծում է հոդվածի հեղինակը:
«Էրդողանին տանջում են վախերը՝ քննդատության վախը, իշխանությունը կորցնելու վախը, ճշմարտությնը դեմ հանդիպման կանգնելու վախը»,- եզրափակում է հոդվածի հեղինակը: