Լարի Քինգն իր աջակցությունն է հայտնել՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտողակական քաղաքականության
Ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ հաղորդավար Լարի Քինգի հետ և գրել.
«Ապրիլի 24-ին մենք կոգեկոչենք 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան Կայսրությունում համակարգված կոտորվել է 1.5 միլիոն հայ:
Շնորհակալություն, Լարի՛ Քինգ, որ նույնիսկ մեկ վայրկյան չտատանվեցիր քո աջակցությունը ցույց տալու հարցում և մեզ օգնելու բարձրացնելու իրազեկվածությունը: #Վերացնենք Ցեղասպանությունը»: