Խոշոր ահաբեկչություն Թուրքիայում. 18 մարդ զոհվել է
Այսօր' մայիսի 11-ին Թուրքիայի Ռեյխանլը քաղաքում, որը գտնվում է Սիրիայի սահմանից ոչ հեռու, օդ են բարձրացել 2 ականապատ ավտոմեքենա: Դրանցից մեկը պայթել է տեղական ադմինիստրացիայի շենքի, մյուսը փոստային բաժանմունքի մոտ:
Ահաբեկչության զոհ է դարձել 18 մարդ, ևս 22-ը վիրավորվել են: Այս և հարակից շինությունները լրջորեն վնասվել են, փլուզվել է գյուղական տներից մեկը: Դրանից բացի խնդիրներ են առաջացել հոսանքի հետ կապված: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի խոսքով' զոհերի թիվը կարող է աճել: Արտակարգ իրավիճակի վայր են ժամանել շտապօգնության 15 մարտական հաշվարկ և բժշկական ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռայխանլը քաղաքում խուճապ է առաջացել, նույնիսկ տեղի ունեցել բախումներ տեղացի բնակիչների ու սիրիացի փախստականների միջև: Զանգվածային անկարգություններ թույլ չտալու նպատալով ոստիկանությունը կրակ է բացել դեպի երկինք: