Ցեղասպանությունը ժխտող թուրքերն իրենց պաստառներով թիրախավորել են Լոս Անջելեսի հայկական թաղամասը
Ապրիլի 22-ին Ամերիկայի հայկական խորհուրդին իրազեկել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերը թիրախավորել են Լոս Անջելեսում «փոքրիկ Հայաստան» թաղամասը: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Թուրք ակտիվիստներն ամբողջ թաղամասով պաստառներ են փակցրել՝ «Fact Check Armenia» համայնքի մասին տեղեկություններով, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում՝ չնայած պատմական փաստերին:
Ամերիկայի հայկական խորհրդի անդամներից մեկը փորձել է հեռացնել պաստառները, որոնք տեղադրված են եղել կոնգրեսմեն Ադամ Շիֆի գրասենյակի հարևանությամբ:
Գործընթացի ժամանակ նա հանդիպել է երեք անհայտ հակառակողների, ովքեր հայտնել են, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցում են երկու երկրների միջև այդ պաստառների միջոցով խաղաղություն հաստատելու համար: Այդ երկու տղամարդիկ ու կինը, սակայն, չեն կարողացել պատասխանել այն պարզ հարցերին, որոնք վերաբերել են հայերին և Հայաստանին:
«Փոքրիկ Հայաստան» թաղամասի պաշտոնական անձանց տեղեկացրել են տեղի ունեցածի մասին: Նրանք վճռականորեն քննադարել են այդպիսի գործողությունները, որոնք ուղղված են հայերի ցեղասպանության ժխտմանը:
«Վիրավորական է տեսնել Ցեղասպանությունը ժխտելու քարոզչությունը այն փողոցներում, որտեղ այս հանգստյան օրերին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվելու են՝ հարգելու զոհերի հիշատակը»,- հայտնել է Շիֆը: Նա հավելել է, որ ողջ Կալիֆոռնիա նահանգում տեղ չունեն Ցեղասպանությունը ժխտող մարդիկ: