Ռուսները գերադասում են հանգստանալ Հայաստանում, քան գնալ Թուրքիա
Ռուս տուրօպերատորները հետևում են արտասահմանում ամրագրված զբոսաշրջային տուրերի թվի աճին, ավելի կոնկրետ՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
«Դեպի Եգիպտոս և Թուրքիա զբոսաշրջիկների մեծ հոսքի մասին խոսք լինել չի կարող: Սակայն, եթե իրավիճակը համեմատենք նախորդ տարվա հետ, ապա Հայաստանի և Վրաստանի պահանջարկը 50-70%-ով մեծացել է,-հայտնել է «Georgia Travel» ընկերության ղեկավար Իրակլի Բերիձեն և հավելել,-«Համակցված տուրերի հնարավորությունից օգտվելով՝ զբոսաշրջիկները գնում են Երևան, հետո այցելում են Սևանա լիճ, իսկ հետո Հայաստանից տեղափոխվում են Վրաստան և շարունակում ճամփորդութունը»:
«Խոսել նրա մասին, որ Անդրկովկասը կարող է լիովին փոխարինել Եգիպտոսին և Թուրքիային, դեռևս վաղ է»,- հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխտնօրեն Ալեքսանդր Կուրնոսովը: Նրա խոսքով՝ դրա պատճառը «ամեն ինչ ներառված է» («All Inclusive») համակարգի բացակայությունն է Անդրկովկասի հանգստավայրերում և Եգիպտոսի և Թուրքիայի ծովերի որակի տարբերությունը:
«Հայաստանի զբոսաշրջային կարևորագույն վայրերը Երևանն ու Սևանն են: Զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաև տեղի խոհանոցը»,- հայտնել է նա: