«ԻՊ»-ի զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքները. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայում հրթիռային հարձակման արդյունքում մահացել է 2 և վիրավորվել 4 մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ 4 արկ է պայթել Քիլիս քաղաքում, որտեղ գտնվում են «ԻՊ»-ի զինյալները: Զոհերը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ տուժածների թվում մեկ սիրիացի կա:
Միջադեպը տեղի է ունցել Անգելա Մերկելի, Դոնալդ Տուսկի, Ֆրանս Տիմմերմանսի՝ փախստակնների ճամբար այլցելությունից մեկ օր առաջ:
Քաղաքում սիրիացի130.000 փախստական կա: Ճամբարը մեկ շաբաթում մի քանի անգամ ռմբակոծության է ենթարկվել:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Թուրքիայում պայթյունի հետևանքով 3 զինվորական էր մահացել: