«Fox News»-ի հայ հաղորդավարուհին Երկրի օրը շնորհավորել է Արարատ լեռան նկարով (լուսանկար)
Ամերիկյան «Fox News»-ի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Երկրի օրը շնորհավորել է հրապարակելով Արարատ լեռան լուսանկարը:
Հաղորդավարուհին լուսանկարին կից թողել է նաև մակագրություն. «Երկրի օր, բիբլիական Արարատ»: