Նայեք, ես ժպտում եմ. Վիկտորիա Բեքհեմի հեգնանքը
Իսկ ո՞վ է ասել, որ Վիկտորիա Բեքհեմը հումորի զգացում չունի: Նրանց, ովքեր այդպես են կարծում, «ձյունե թագուհին» ապացուցել է, որ ինքը նույնպես ունակ է ինքն իրեն հեգնելու: Նա Թվիթերի իր բլոգում ավելացրել է մի լուսանկար ու ու ստորագրել այսպես. «Նայեք, ես ժպտում եմ»:
Վիկտորիան բոլորովին վերջերս գրել է, որ իրեն անվանում են «խոժոռ կով» և խոստովանել է, որ չնայած իր լուսանկարներին, ինքը լրիվ համաձայն է այդ ձևակերպմանը:
Հնարավոր է, որ այս կատակը դառնա առաջինը, և սառույցը հալվի, իսկ դա նշանակում է, որ մենք նրանք կտեսնենք այլ' ավելի ուրախ ու զվարթ կերպարով: Առայժմ հայտնի չէ, թե երկրպագուններին արդյոք դուր է եկել Վիկտորիայի կատակը: Դա կերևա այն բանից, թե երկրպագուները որքան կտարածեն ու կհավանեն այդ լուսանկարները: