Փարիզի Իսի լը Մուլինո արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել
Փարիզի Իսի լը Մուլինո արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել: Ավելի վաղ այդպիսի միջոցառումներ էին անցկացվել նաև Կլամար և Մեդոն արվարձաններում: Այս մասին հայտնում է «Le Parisien»-ը:
Իսկ ապրիլի 24-ի միջոցառումները կսկսվեն առավոտյան 10-ից, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի մասնակցությամբ: Հայ Առաքելականև Ավետարանական եկեղեցիներում պատարագ կմատուցվի:
Հավելենք, որ Փարիզի վերոնշյալ արվարձաններում խոշոր հայ համայնքներ են բնակվում: