Դերասան Ալեքսեյ Պանինը Սոչիում ավտովթարի հետևանքով կոտրել է այտոսկրը
Դերասան Ալեքսեյ Պանինը Սոչիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Блокнот Краснодар»-ին:
Պորտալի տվյալներով՝ ավտովթարը տեղի է ունեցել լեռներում՝ վտանգավոր մայրուղում, որով Պանինը վարորդի հետ միասին ընթանում էր ավտոմեքենայով: Տղամարդը չի կարողացել կառավարել մեքենան, և այն հայտնվել է առվում:
Ավտովթարի հետևանքով դերասանն ուժեղ հարված է ստացել դեմքին և կոտրել այտոսկրը, ստացել բազմաթիվ կապտուկներ: Այն պատճառով, որ Պանինի դեմքի ձախ հատվան ուռել է, դերասանն առայժմ շրջում է արևային ակնոցնով և գլխարկով: Այս պահին արտիստը պատրաստվում է վիրահատվել Մոսկվայում:
Անցյալ տարվա հունվարին սկանդալային դերասանին բերման էին ենթարկել Սանկտ Պետերբուրգում՝ մանր խուլիգանություն կատարելու համար: