Ժիզել Բունդխենը՝ H&M-ի նոր դեմքը
Աշխարհահռչակ H&M ընկերությունն իր գովազդային հոլովակների համար հրավիրում է առաջին կարգի աստղերին:
Բրենդի հավաքածուի դեմքերից են դարձել ֆոտոմոդել Լինդսի Վիկսոնը, Ջոան Սմոլսը, իսկ դեռ վերջերս լողազգեստի հավաքածու է լույս տեսել, որի գլխավոր դերակատարուհին է եղել Բեյոնսեն:
H&M-ի 2013-2014 աշուն-ձմեռ նոր հավաքածուի դեմքն է դարձել ամենահայտնի ֆոտոմոդելներից մեկը՝ Ժիզել Բունդխենը: Նա դեռ 2011-ին է լուսանկարվել բրենդի համար և որոշել է երկրորդ անգամ դառնալ բրենդի դեմքը: Ֆոտոսեսիան եղել է Լոնդոնում, և պաշտոնական լուսնակարները դեռևս չեն ցուցադրվել:
Սակայն H&M-ը հրապարակել է մի քանի լուսանկար կուլիսներում, որտեղ Ժիզելը դիրքավորվում է տարբեր զգեստներով լուսանկարիչների առաջ: