Եթե քաղաքական գործիչ ես, բողոքարկիր ու զբաղվիր ընտրություններով, ոչ թե աղոթիր, աղոթելու ժամանակ ու տեղ կա
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ՝ մայիսի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած այն տեսակետի մասին, թե հայ ժողովուրդը փետրվարի 18-ին հաղթեց անհավատներին, մեծ-մեծ խոսացողներին, սոցիոլոգներին, քաղաքական մեկնաբաններին, քաղաքականացված լրատվամիջոցներին, որոնք ոչինչ չարեցին:
-Պրն. Քոչարյան, ի՞նչ եք կարծում վերոնշյալ մարդիկ կարո՞ղ էին ինչ-որ բան փոխել ընտրությունների ընթացքում և հետո, ի՞նչ կարող էին անել, որ չեն արել:
-Ռուսները լավ խոսք ունեն "не перекладывайте проблеми с больной головы на здоровую″. դա վերաբերում է ոչ միայն Րաֆֆիին, այլև ողջ քաղաքական դաշտին, որոնք ամեն անգամ խնդիրը փորձում են գտնել ոչ էնտեղ, որտեղ պետք է գտնեն, այսինքն բոլորը մեղավոր են. լրագրողները մեղավոր են, քաղաքագետները, սոցիոլոգները մեղավոր են, ժողովուրդը մեղավոր է, բոլորը մեղավոր են, բացի քաղաքական գործիչներից, որոնք չգիտես ինչու գնում աղոթում են, հետո ժողովրդին մեղադրում են, դա ինձ համար անհասկանալի է, ես դա չեմ ծաղրում, ես ինքս հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հետնորդ եմ, բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակը ունի, եթե դու քաղաքական գործիչ ես և տվյալ պահին զբաղվում ես ընտրությունների արդյունքը բողոքարկելով, բողոքարկիր ու զբաղվիր ընտրություններով, ոչ թե աղոթիր, աղոթելու ժամանակ ու տեղ կա:
-Ի՞նչ եք կարծում շարունակվող հանրահավաքները ինչի՞ն են հանգեցնելու:
-Ւնչի՞ն տարան ՀԱԿ-ի շարունակվող հանրահավաքները, ես կարծում եմ մեզ մոտ «դեժավյու» է, չգիտեմ ում մոտ ինչ, բայց ինձ մոտ քսան տարի է «դեժավյու» է:
-Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքին ասաց, որ պայքարը շարունակվելու է:
-ՀԱԿ-ն էլ էր անընդհատ կրկնում:
-Իսկ ավագանու ընտրությունների արդյունքը և որոշ կուսակցությունների արդյունքը չընդունելը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Ով որ «մաֆիա» լավ խաղում է, ինքը գիտի, որ կարևոր չէ թե ինչ են խոսում, կարևորն այն է, թե ինչ գործողություն են անում, որովհետև կարող են շատ բան խոսել, բայց իրականում պետք է գործողություններին հետևել, թե ով ինչ գործողություն է անում:
-ՀՀԿ-ի հաղթանակը սպասելի՞ էր:
-Սպասելի էր, բայց ոչ այդքան մեծ տոկոսով և կարծում եմ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններից հետո ամենաճիշտ հետևություններն արեց. անձամբ ինձ համար այդքան բարձր տոկոս սպասելի չէր:
-Չե՞ք կարծում, որ այդ բարձր թվի գործում մեծ դեր խաղաց այն ֆակտորը, որ Տարոն Մարգարյանը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
-Ես ոչ թե կարծում եմ, ես համոզված եմ և ի սկբանե էի համոզված, որ այդպես է լինելու, որովհետև ես ինքս մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր երջանկահիշատակ վարչապետին և նրա հիշատակին:
Մենք ծիծաղելով ասում ենք, որ ՕԵԿ-ը յուրաքանչյուր ընտրություն սկսում է մինուս քսան կամ քսանհինգ տոկոսով, իսկ Տարոնը պլյուս քսանով արդեն սկսել էր՝ պլյուս ունենալով Անդրանիկ Մարգարյանի որդի լինելը:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը