Թուրքիայում Մուրադ Նազարյանի համար պահանջում են ցմահ ազատազրկում
Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում նախորդ տարեվերջին ու այս տարեսկզբին տարեց հայուհիների վրա կատարված հարձակումների մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի քրգործով հետաքննությունն ավարտվել է:
Մեղադրող կողմը 85-ամյա Մարիցա Քյուչուքի և տարեց մի քանի այլ կանանց բռնության ենթարկելու համար դատարանից պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել 38-ամյա Մուրադի Նազարյանին: Ըստ թուրքական «Վաթան» օրաթերթի' Քյուչուքի սպանությունը որակվել է որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն, ինչն էլ ծանրացուցիչ հագամանք է հանդիսացել Նազարյանի մեղադրական եզրակացությունը կազմելիս:
Նշենք, որ Մուրադ Նազարյանի մասին նաև հայտնի է, որ նախկինում նա հոգեկան խանգարումներ է ունեցել: Դատելով նրա հոգեֆիզիկական տվյալներից' շատերն անհավատալի են համարում, թե նա կարող էր կատարել այդ հանցագործությունը: