Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան
Րոպեներ առաջ Երևան ժամանեց լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։ Նա Հայաստան է եկել «Ավրորա» մրցանակաբաշությանը մասնակցելու համար:
Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Րոպեներ առաջ հատուկ «Ավրորա» մրցանակաբաշության համար Հայաստան ժամանեց լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշությունը կկայանա ապրիլի 24-ին, Երևանում։
«Ավրորա» մրցանակաբաշությունը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: