Թուրքիան չի կատարել վիզային ռեժիմի հետ կապված ԵՄ-ի պահանջները
Եվրոպական հանձնաժողովի միգրացիոն վարչության տնօրեն Մարթա Սիգան հայտարարել է, որ Անկարան Թուրքիայի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի վերացման համար կատարել է պահանջվող քայլերի չնչին մասը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպական խորհրդարանի առաջ ելույթ ունենալով՝ Սիգանը ասել է, որ ԵՄ-ի 72 պահանջից Թուրքիան կատարել է միայն 25-ը:
Թուրքիայի կառավարությունը պետք է արագացնի այն վարչական և օրենսդրական պահանջների կատարումը, որոնց շնորհիվ վիզային ռեժիմը կարող է վերացվել: