Սև զգեստով հարսնացուն. Շենայ Գրայմսն ամուսնացել է
«Բևերլի Հիլզ 90210. նոր սերունդ» սերիալի աստղը` Շենայ Գրայմսը և նրա սիրելին`բրիտանացի մանեքեն Ջոշ Բիչն ամուսնացել են: Հարսնացուն եղել է սև զգեստով և ձեռքին վառ ծաղկեփնջով: Իր` Թվիթերի բլոգում նա գրել է. «Այժմ ես մեզ անվանում են տեր և տիկին Բիչ: Аааа!»
Արարողությունը տեղի է ունեցել Անգլիայում: Իր պսակադրության համար նա հարսանյաց զգեստն ընտրել է "Vera Wang" հավաքածուից: Ասում են, որ նորապսակները պատրաստվում են Անգլիայում մնալ մինչև հունիսի վերջ:
Առայժմ հարսանիքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, միայն հայտնի է, որ ավելի վաղ Շենայն ասել է, որ կուզենար, որ արարողությունը լիներ հաճելի և հանգիստ:
Մենք հարսանիքին թեթև ենք վերաբերվում և ուզում ենք, որ արարողությունն ընթանա մեզ հարմար կերպով: Մենք շատ, շատ հանգիստ վիճակում ենք: Իրականում, յան ինչ մենք ուզում ենք, պարզապես ամուսնանալն է: