Խանութներում առավել շատ գողացվող գիրքը Աստվածաշունչն է
Աստվածաշունչը համարվում է խանութներում առավել շատ գողացվող գիրքը:
Հին Կտակարանը գրվել է եբրայերեն, իսկ Նոր Կտակարանը՝ հունարեն, բայց այժմ Աստվածաշունչը թարգմանվել է 6000 լեզուներով ամբողջ աշխարհում:
Աստվածաշնչում բազմիցս կրկնվում են 7, 12 և 40 թվերը:
«Մի՛ վախեցիր» արտահայտությունն Աստվածաշնչում հանդիպում է 365 անգամ՝ ճիշտ այքան, որքան օր ունի տարին:
«Քրիստոնյա» բառը հանդիպում է ընդամենը 3 անգամ:
Հետաքրքիր է, որ «Երրորդություն» բառն Աստվածաշնչում չի հիշատակվում:
Աստվածաշունչը պարունակում է 100 դրական կարծիք աջ ձեռքի մասին: Համարվում էր, որ նրանք, ովքեր Քրիստոսի աջ կողմում են, պիտի ժառանգեն երկիրը, ովքեր ձախ կողմում՝ այրվելու են դժոխքում: Ենթադրվում է, որ սատանան թռչում է մարդու ձախ ուսի շուրջ:
Աստվածաշնչյան վերջին բառն է՝ Ամեն: