ԱՄՆ-ում դատարանը ազատազրկել է ռուս հաքեր Ալեքսանդր Պանինին
ԱՄՆ-ում դատարանը ազատազրկել է ռուս հաքեր Ալեքսանդր Պանինին, ով առավել հայտնի է «Գրիբոդեմոն» մականունով: Նրան դատապարտել են 9.5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Պանինը մեղադրվում է «SpyEye» լրտեսական ծրագրի ստեղծման մեջ, որի միջոցով գողացվում են բանկային տվյալներ: Ծրագրը հավաքում էր տվյալներ, որոնք անհրաժեշտ էին հաճախորդների տվյալներին մուտք ունենալու համար: Այդ ծրագրի միջոցով գողացվել է 1 մլն դոլար:
Նշվում է, որ այդ ծրագրի օգնությամբ վարակվել էին ավելի քան 50 մլն ամերկյան համակարգիչներ: Դատարանը վնասը գնահատել էր 1 մլրդ դոլար: