Մենք ուզում ենք լինել մեր խիզախ զինվորների ու արցախցիների կողքին. Աննա Գրիգորյան
Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Առաջին դեմք» ֆիլմի նոր խաղաշրջանը կսկսի Արցախի համար բարեգործական ցուցադրություններով։ Մենք ուզում ենք լինել մեր խիզախ զինվորների ու արցախցիների կողքին և մեր երախտագիտությունը հայտնել իրենց անձնվեր գործունեության համար` պարգևելով ժպիտ ու լավատեսություն։
Իսկ Երևանի հանդիսատեսը կկարողանա վայելել երկար սպասված ֆիլմն ապրիլի 28-ից բոլոր կինոթատրոններում. տոմսերն արդեն վաճառքում են»: