Թուրքիայում ուսուցիչը 508 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար
Թուրքիայի Կարաման նահանգի կրոնական դպրոցի ուսուցիչը դատապարտվել է 508 տարվա և երեք ամսվա ազատազրկման՝ աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով « Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Նրան մեղավոր են ճանաչել տասը աշակերտների նկատմամբ՝ 12-ից 14 տարեկան, սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Ինքը՝ ամբաստանյալը, խոստովանել է իր մեղքը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց՝ հայտնելով, որ դրանք ստացվել են քննության ճնշման տակ: