Թուրքիան խստացնում է զենք կրելու պայմանները
Թուրքական «Սաբահ» թերթի տեղեկացմամբ զենք կրելու մասին օրենքում արմատական փոփոխություններ են սպասվում: Թուրքական մեջլիսում քննարկվող նոր օրինագիծը զենք կրել ցանկացողների համար պարտադիր ուսուցում է նախատեսում:
Մեջլիսուի ներքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո Ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը այս թեմայով պարզաբանումներ է տվել լրագրողներին: Նա մասնավորապես ասել է. «Օրենքում կատարվելիք նոր փոփոխության համաձայն զենք կրելու թույլտվություն ստանալու համար դիմողները պետք է ուսուցում անցնեն, որը ներառելու է տեղեկություններ զենքի մասին. կրակելու կանոնադրության, զենք կրելու հետևանքով անձի ունեցած պատասխանատվություններ և այլն»:
Ըստ` ermenihaber.am-ի փոփոխությունների հետ միասին զենք կրելու թույլտվություն տրամադրվող անձանց նվազագույն տարիքը սահմանվել է 21 տարեկանը: Նաև արգելվել զենքով մուտք գործել հարսանյաց սրահներ ու բոլոր այն վայրերը, որտեղ ոգելից խմիչք է օգտագորխվում:
Նախարար Գյուլերը նշելով, որ այս և նմանատիպ սահմանափակումները մտցվում են զենքով հանցագործությունները նվազեցնելու նպատակով, հայտնել է նաև, որ վերջին 5 տարում Թուրքիայում զինված հանցագործությունների 17.21%-ը կատարվել է գրանցված, իսկ 82.79-ը տոկոսը' ապօրինի զենքերով: