Ամենօրյա զբոսանքը երկարացնում է կյանքը
Բետեսդի (Մերիլենդ, ԱՄՆ) ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամենօրյա զբոսանքը' 1 ժամից ոչ պակաս, կարող է երկարեցնել կյանքը միջինում 4.5 տարով:
Զբոսանքին կարող են փոխարինել ֆիզիկական վարժությունները, բայց դրանք նույնպես պետք է տևեն 1 ժամից ոչ պակաս և ցանկալի արդյունքի համար' մաքուր օդին:
Այս ամենը պարզվել է հետազոտության շնորհիվ, որի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 40-ից բարձր ավելի քան 600.000 ամերիկացիների օրվա ռեժիմը: Պարզվել է, որ ամենաերկարակյացները եղել են նրանք, ովքեր շաբաթական ամենաքիչը 7.5 ժամ տրամադրել են զբոսանքին, վարժություններին:
Աղբյուր' LADYNEWS.am
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://ladynews.am/arm/news/3273/amenorya-zbosanqy-erkarecnum-e-kyanqy/