Ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին ժամը 12.00-17.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, «Սովռանո» ՍՊԸ-ի ջրամատակարարումը:
***
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների ջրամատակարարումը: