Էրդողանը Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի զեկույցը սադրանք է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի՝ մարդու իրավունքների և ԶԼՄ-երի ազատության վերաբերյալ հաշվետվությունները Թուրքիաn սադրանք է համարվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Էրդողանի խոսքով՝ զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի հետ սկսել են բարելավվել:
Նշենք, որ անցյալ շաբաթ, Եվրախորհրդարանը զեկույց էր հրապարակել, որտեղ մատնանշվում էր մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ Թուրքիայի ռեկորդային խախտումների մասին: