Սևանա լիճը հայտնվել է ԱՊՀ 5 ամենահայտնի հանգստավայրերի ցուցակում
«Travel.ru» զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե որոնք են ԱՊՀ երկրների ամենահայտնի զբոսաշրջային վայրերը ռուսների շրջանում: Ցանկը կազմվել է՝ 2016 թվականի ամռան համար հյուրանոցների համարների ամրագրման արդյունքներից ելնելով: Այս մասին հայտնում է Ru24.su-ն:
Տուրիստական ծառայության տվյալներով՝ ԱՊՀ տարածում երեք անձից բաղկացած ընտանիքի հանգիստը միջինում կկազմի օրական 3.5 հազար ռուբլի, ինչը համընկնում է զբոսաշրջային ռուսական կենտրոնների ամառային հանգստի հետ:
Առաջին հնգյակում տեղ է գտել նաև կապուտաչյա Սևանը: Հնգյակում են Իսսիք-Կուլ լիճը (Ղրղզստան), Բորովոյե զբոսաշրջության կենտրոնը (Ղազախստան), Նարոչ լիճը (Բելառուս) ) և Կասպից ծովը (Ադրբեջան):
Ռուսներին դուրս են գալիս Սևանի պատմական հուշարձանները, այդ թվում՝ Սևանավանքը, որը գտնվում է թերակղզում: