Աշխարհը պետք է շնորհակալ լինի Թուրքիային, այլ ոչ թե հաշիվ պահանջի. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Սիրիայի սահմանի հարցով վերջին որոշումը Անկարայինն է: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը: Նախագահները քննարկել էին Սիրիա-Թուրքիա սահմանի փակման անհրաժեշտության հարցը:
Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանը բաց է մնում՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, դրա համար ոչ ոք իրավունք չունի Անկարայից «հաշիվ» պահանջելու:
«Թուրքիան սահմանը բաց է պահում փախստականների համար՝ մարդասիրական նկատառումներից ելնելով: Եվ աշխարհը պետք է շնորհակալ լինի Թուրքիային, ոչ թե հաշիվ պահանջի»,- հայտնել է վարչապետը: