Իրանն առաջին անգամ ցուցադրել է ՌԴ-ից գնված, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քննադատված «С-300»-ը
Իրանն առաջին անգամ ցուցադրել է զենիթահրթիռային «С-300» համակարգը: Այս մասին հայտնում է «BBC»-ն: Թեհրանն այն գնել է ՌԴ-ից:
Համակարգը ցուցադրվել է Իրանի բանակի օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում: Իրանը հավաստիացնում է, որ այս համակարգն իրեն պետք է ընդամենը ինքնապաշտպանության համար:
ԱՄՆ-ն և Իսրայելը մեկ անգամ չէ, որ քննադատել են Թեհրանին «С-300» համակարգ վաճառելը և փորձել են Մոսկվային համոզել չկնքել այդ գործարքը:
800 միլիոն արժողությամբ պայմանգիրը կնքվել է 2007թ-ին, սակայն հետագայում Ռուսաստանը սառեցրել է այն՝ հակաիրանական միջազգային պատժամիջոցների պատճառով: Պատժամիջոցների չեղարկումից հետո պայմանագիրն ուժի մեջ է մտել: