Հայտնի են «Եվրատեսիլ 2016»-ի բեք-վոկալիստների անունները
Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2016»-ի բեք-վոկալիստների անունները: Նրանք են Լիլիթ Նավասարդյանը, Մաշա Մնջոյանը, Անուշիկ Տեր- Ղուկասյանը, Քրիստինա Մանգասարյանը և Սոնա Գյուլխասյանը:
Իվետա Մուկուչյանը նրանց հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Իմ հինգ հրաշալի բեք-վոկալիստների հետ»:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ: