Թուրքիան կարող է ընդհատել Սիրիայի հարցով բանակցությունները քրդերի պատճառով
Թուրքիան ունակ է խզել միջսիրիական բանակցությունները Ժնևում, եթե դրան մասնակցեն քրդերը, որոնք կներկայացնեն «Դեմոկրատական միություն» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչիկ «ТАСС»-ի հետ զրույցում:
«Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա խոսքը Ժնևի բանակցություններին Սալեհ Մուսլիմին և նրա կողմնակիցներին հրավիրելու հարցում թուրքական վետոյի մասին է»,-նշել է նա:
Նա նաև հավելել է, որ տվյալ պահին դեռևս չի հաջողվում լուծել բանակցություններին քրդերի չներկայացվածության խնդիրը: