Մենք ամբողջությամբ կփոխարինենք Ռուսաստանին Թուրքիայի էներգետիկ շուկայում. Իրանի նախագահ
Թեհրանը խոստացել է ամբողջությամբ բավարարել Անկարայի գազի, նավթի և էլեկտրականության պահանջմունքները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարա կատարած այցի ժամանակ: Իրանի նախագահը Թուրքիա էր ժամանել երկկողմ բանակցությունների համար:
Ռոհանիի այցը սկսել է ապրիլի 15-ից: Բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Իրանի նախագահի այցի գլխավոր նպատակն են եղել: Նա հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան պատրաստ են ընդլայնել իրենց համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հաղորդում է «Российский Диалог»-ը:
«Իրանը պատրաստ է ամբողջությամբ ապահովել Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը: Մենք կարող ենք ամբողջությամբ բավարարել թուրքական պետության էներգետիկ պահանջները»,- հայտարարել է Ռոհանին:
Նա կոչ է արել Թուրքիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին փոխադարձ ներդրումներ կատարել երրորդ երկրներում համատեղ արտադրանքի արտահանման համար: