ԵՄ-ն պատրաստ է Իրանին օգնել դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
Եվրամիությունը պատրաստ է Իրանին օգնել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու ճանապարհին: Այս մասին հայտնել է ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Եվրամիութունը կաջակցի և կօգնի Իրանին դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներքին շուկայի և արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և ինովացիոն տնտեսութան, կրթության և մշակույթի, մարդասիրական օգնության և շրջակա միջավայրի եվրոպական հանձնակատարները կընդգրկվեն հանձնակատարների պատվիրակության կազմում՝ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ, ով այսօր ժամանել է Իրան:
ԵՄ պատվիրակությունը նախատեսել է քննարկել պոտենցիալ համագործակցության ոլորտները, որոնք ենթադրում են տնտեսական, էներգետիկ դաշտի և մի շարք այլ ոլորտների համագործակցություն: