Մոգերինին և Զարիֆը Թեհրանում քննարկել են միջուկային ծրագիրը
ԵՄ գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինին, ով աշխատանքային այցով Իրանում է, հայտարարել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են Իրանի հետ առևտրատնտեսական, բանկային համագործակցությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թեհրանում Զարիֆի հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ միջուկային էներգիայի և էներգետիկայի ոլորտներում: Քննարկումների թեժ թեմա է դարձել նաև Մերձավոր Արևելքում փախստականների հետ կապված հարցերը:
Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, որն իսկապես կարևոր առաջնահերթություն ունի: