"Young and Beautiful". Լանա Դել Ռեյի նոր տեսահոլովակը
LifeStyle«Դու կսիրե՞ս ինձ, երբ ես դադարեմ երիտասարդ ու գեղեցիկ լինելուց»: Ահա այս հարցն է տալիս Լանա Դել Ռեյը իր նոր երգի տեսահոլովակում: Երգը կոչվում է "Young and Beautiful": Այս երգը, որը դարձավ «Մեծն Գեթսբին» ֆիլմի սաունդթրեքը, շատ արագ սիրվեց Լանայի երկրպագուների կողմից, ովքեր լսելով այս երգը փորձում են «հանգստացնել» երգչուհուն' մեկնաբանություններում գրելով. «Լանա, մենք պատրաստ ենք քեզ սիրել ընդմիշտ»: Իսկ Լանան շարունակում է արտասվել և չի հավատում խոստումներին. Այս աշխարհում երգչուհու համար միայն երաժշտությունն է հավերժ: