Թոմ Քրուզի դուստրը կթողարկի հագուստի իր սեփական հավաքածուն
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի դուստրը թողարկում է նորաձև հագուստի իր սեփական շարքը, գրում է "The Sun"-ը։
Սուրի Քրուզի հետ կնքված գործարքի գումարը կազմում է 1,5մլն ֆունտ ստերլինգ:
Բրենդը կոչվել է Սուրի:
Յոթամյա աղջնակը պարբերաբար հայտնվում է ամենաոճային աստղային երեխաների ցուցակում: Նրա առաջին հավաքածուն աշնանը կցուցադրվի Նյու Յորքի հանրախանութներից մեկում: Եթե նախագիծը հաջողվի, Սուրիի հավաքածուն կհայտնվի նաև հյուսիսամերիկյան խանութներում:
«Սուրին ընդամենը 7 տարեկան է, սակայն շատ է հետաքրքրվում հագուստով»,- պարբերականը մեջբերում է անանուն աղբյուրի խոսքերը։ Նրա խոսքով՝ "Suri"-ն դերասանի դստեր համար ընդամենը հոբբի է։ «Պարզապես նրա նկարները կդառնան իրականություն»,-հավելել է աղբյուրը։