Պայթյուն՝ Թուրքիայի Մարդին նահանգում. մահացել է թուրքական բանակի չորս զինվոր
Թուրքիայի Մարդին նահանգի հարավարևելյան մասում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, պայթյունի հետևանքով մահացել է թուրքական բանակի չորս զինվոր: Եվս երկուսը վիրավորվել են:
Թուրքիայի անվտանգության կառավարական ուժերի աղբուրը հայտնել է, որ ռումբը պայթել է տրանսպորտային միջոցից:
Այս շրջանը, որը հիմնականում բնակեցված է քրդերով, լրջորեն տուժել է անվտանգության կառավարական ուժերի և Քուրդիստան Աշխատավորական կուսակցութան անդամների բախումներից այն բանից հետո, երբ այստեղ չեղարկվել է կրակի դադարեցման ռեժիմը:
Թուրքիայի նույն շրջանում ապրիլի 12-ին ևս պայթյուն էր տեղի ունեցել: