"Victoria's Secret"-ի նախկին ֆոտոմոդելը` հայտնի բրենդից հեռանալու մասին
"Victoria's Secret"-ի նախկին ֆոտոմոդել Քայլի Բիսուտին վերջապես որոշել է պատմել, թե ինչու է հեռացել հայտնի բրենդից: Հեռանալու մասին որոշումը 23-ամյա ֆոտոմոդելը կայացրել է 2012 թվականի փետրվարին տղամարդկանց համար նախատեսված ամսագրի ֆոտոսեսիայից հետո:
Լուսանկարիչը ֆոտոսեսիայի ժամանակ ասել է ֆոտոմոդելին, որ "Victoria's Secret"-ի մոդելների միակ աշխատանքը ներքնազգեստը ցուցադրելն է` բավականին էրոտիկ դիրքերով: «Այն ժամանակ ես հասկացա, որ ինձ վճարում են միայն նրա համար, որպեսզի ես մերկանամ և լուսանկարվեմ սեքսուալ դիրքերով»,- ասել է Քայլի Բիսուտին:
"Victoria's Secret"-ից հեռանալուց հետո Կայլին արմատապես փոխել է իր կյանքը. նա տեղափոխվել է Մոնտանա նահանգ, որտեղ տեղի եկեղեցում կամավոր է դարձել, բացի այդ Կայլին աշխատում է տարբեր տարիքի աղջիկների համար նախատեսված համեստ հագուստի սեփական հավաքածուի վրա և գիրք է հրատարակել`
«Ես հրեշտակ չեմ»: