Էրիկ Կարապետյանի բաց նամակ-դիմումը` ՄԱԿ-ին
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել բաց նամակ-դիմումով, որն ուղղված էր ԵԱՀԿ-ին:
Մի շարք մշակութային գործիչներ որոշել են հանդես գալ նմանատիպ բաց գրառումներով` կոչ անելով միջազգային կառույցներին վերջ դնել Ալիևի ռասիստական գործողություններին և զսպել ադրբեջանական ագրեսիան: Ֆեյսբուքյան հաջորդ դիմում-խնդրանքը երգիչ Էրիկ Կարապետյանի կողմից է: Այն ուղղված է ՄԱԿ-ին:
«ՄԱԿ-ի հարգելի անդամներ,
Իմ անունը Էրիկ է, ես հայ եմ:
Ցանկանում եմ իմ անհանգստությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Արբեջանի միջև ստեղծված կոնֆլիկտի մասին:
Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը նաև հայտնի է Արցախ անունով, երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Երկուսն էլ եղել են ԽՍՀՄ-ի կազմումև ԼՂՀ-ն քվեարկել է իր անկախության և ինքնորոշման համար` օրենքով վավեր հանրաքվեով` համապատասխան տեղական օրենքներին: Մի քանի շաբաթ անց ԽՍՀՄ-ը փլուզվեց և միայն դրանից հետո Ադրբեջանի անկախությունը հաստատվեց:
Ավելի քան երկու տասնամյակ Արցախի ազնիվ ժողովուրդը կառուցել է խաղաղ դեմոկրատիա: Նրանք չպետք է ապրեն բռնապետության ներքո: Առհասարակ, ոչ ոք չպետք է այդպես ապրի:
Դժբախտաբար, Ադրբեջանը ներկայումս ղեկավարվում է կոռումպացված և իշխանության ծարավ մի բռնապետի կողմից, որը բազմիցս խախտել է մարդկանց իրավունքները, բանտարկել է լրագրողներին և լռեցրել է քաղաքացի-ակտիվիստներին: Նրա բանակը հրակոծում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տները, դպրոցներն ու գյուղերը, սպանում երեխաներին և ծերերին, անդամահատում զոհվածների մարմինները: Սրանք բոլորը պատերազմական հանցագործություններ են: Անկախ Արցախը կարիք չունի ադրբեջանական բռնապետի: Ադրբեջանը պետք է վերջ դնի այդ հանցագործություններին: Ես ձեզ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալևին ևնրա կողմից իրականացվող ռասիզմը:
#SayNoToRacism #StopAliev
Հարգանքներով` Էրիկ Կարապետյան` երգիչ»: