Նա 5,000 կալորիա է լցնում մարմնի մեջ, որպեսզի գեր աստղերի ցուցակում հայտնվի
23-ամյա Թեմմի Ջենգը կոկորդի մեջ 5,000 կալորիա է լցնում` ձագարի միջոցով: Նրան օգնում է ընկերը, ում խոստացել է խոշոր գումարով ապահովել, եթե նա դառնա աշխարհի գեր աստղերից մեկը:
Սովորաբար, կանայք պայքարում են կալորիաների և գիրության դեմ, իսկ Թեմմիի մոտ հակառակն է: Նա նստակյաց կյանք է վարում, ամեն օր ուտում է շատ քանակությամբ տապակած հավ, համբուրգերներ և յուղոտ պանիրների տեսակներից:
Իր գիրության շնորհիվ Թեմմին շատ երկրպագուներ ունի, սակայն նրանք շտապում են զգուշացնել, որ եթե նույն տեմպերով շարունակի, մեծ վտանգի կենթարկի իր առողջությունը: