Իրանի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհանսը մտադիր է հաջորդ շաբաթ Մոսկվա այցելել, որտեղ անվտանգության կոնֆերանսի ժամանակ կհանդիպի ռուս գործընկերների հոտ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Վերջին 2 տարվա ընթացքում Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն 5-րդ անգամ»,- ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
Նա նաև նշել է, որ երկու երկրների նախարարաները մշտապես շփման մեջ են գտնվում: Ավելի վաղ Իրանի նախագահ Ռոուհանին Թեհրանում հանդիպել էր ՌԴ ՊՆ Շոյգուի հետ: