Պոնին ընտանիքի հետ թխվածք է ուտում և թեյ վայելում
ԱՄՆ-ում ընտանիքի անդամ է դարձել նաև փոքրիկ պոնին: Պարոն Փին (սա նրա անունն է) ամեն օր ընտանիքի հետ թեյ է խմում, և հարկ եղած դեպքում ընտանիքի հետ գնում գնումների, սրճարաններ այցելում: Նրան պահում է Քեյթի Սմիթը, ով խոստովանում է, որ գնումներ կատարելիս Փին շատ է օգնում նրան: Նա ասում է, որ իր փոքրիկ պոնին մարդկային բնավորություն ունի: Երբեմն ծերունու նման նեղացկոտ է և լուրջ, երբեմն էլ երեխայի նման ուրախ ու անհոգ: Պոնին երեկոները նախընտրում է ընտանիքի հետ հեռուստացույց դիտել կամ փոքրիկների հետ խաղալ: