Այս ծննդյանս օրը տպավորիչ կլինի. Թինա Քեյ
Պարուհի, ակրոբատ Թինա Քեյը, ում 32-ամյակը լրանում է այսօր, ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընդհանրապես շատ հազվադեպ է նշում ծննդյան տոնը:
Այսօր Թինան օրն անցկացնելու է աշխատավայրում, իսկ ավելի ուշ' կնշի ընկերական նեղ շրջապատում. «Ոչ մի առանձնահատուկ բան չեմ պլանավորել, պարզապես ինչպես միշտ ես կներկայանամ ինձ կարգի բերած ու լավ տեսքով», նշեց հոբելյարը:
Առաջին շնորհավորանքը ստացել է ամուսնուց, ով զանգահարել է Ուկրաինայից: Իսկ առաջին անակընկալը եղել է «Սլայթինգ» ստուդիայի կողմից. «Ըստ պայմանավորվածության գնացի իմ գեղեցկության սրահ' մազերս հարդարելու, ու երբ ներս մտա, նրանք ինձ դիմավորեցին մեծ տորթով և ֆուրշետի սեղանով. հետաքրքիր է, որ նրանց հետ ծնունդս նշելու համար ես էլ էի շատ մեծ տորթով գնացել, բայց նրանք ինձանից առաջ էին ընկել», պատմեց Թինան:
Նվերների հարցում քմահաճ չէ. «Կարծում եմ, որ մարդ արդեն պետք է գոհ լինի, որ իր ծննդյան օրը նվեր են անում: Ինչ էլ նվիրում են' ուրեմն դա լավ նվեր է»:
Թինայի համար ամենատպավորիչ ծննդյան օրն իր երեսուն ամյակն է եղել, որը նշել է մեծ շուքով. «Այս ծնունդս ևս կտպավորվի, քանի որ ներկա է լինելու նաև իմ բալիկը»: