Թուրքիայում տղամարդը հայ ընկերուհուն սպանել ու բետոնի մեջ թաղել է (տեսանյութ)
Թուրքիայի ոստիկանությունը Քոջաելի նահանգի Գյոլջուքի շրջանում բետոնի մեջ թաղված հայտնաբերել է Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ 39-ամյա Ռիտա Դարի Վինքլերի դին։
Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Անթալիայի գեղեցկության սրահներից մեկում որպես վարսավիր աշխատող Ռիտա Դարի Վինքլերը 34 օր առաջ ընկերոջը տեսակցելու նպատակով մեկնել է Ստամբուլ, որից հետո նրա մտերիմներն ու հարազատները նրա մասին տեղեկություն չեն ունեցել:
Ոստիկանությունը սկսել է կասկածյալ համարել Ռիտայի թուրք ընկերոջը՝ Ա․Ք․Ս․-ին։ Ոստիկանները Քոջաելիի Գյոլջուքի շրջանում մի քանի վայրում փորել են և Ա․Ք․Ս․-ի ազգականին պատկանող հողամասում բետոնի մեջ թաղված վիճակում հայտնաբերել Ռիտայի դին։
Ռիտայի անհետանալուց հետո ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Ա․Ք․Ս․-ն պատմել է, թե Ռիտան ցանկանում էր բնակարան գնել Չնարջըքի շրջանում, և միասին գնացել, նայել են բնակարանը, որից հետո տեղեկություն չունի Ռիտայից։
Հարցաքննությունից հետո Ա․Ք․Ս․-ն ազատ է արձակվել ու հեռացել Գերմանիա։