Ադրբեջանի բանակում ֆիզիկական խոշտանգումներ են տեղի ունենում. ԱՄՆ պետքարտուղարության 2015թ.-ի մարդու իրավունքների զեկույց
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2015 մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որը Կոնգրեսին է ներկայացրել պետքարտուղար Ջոն Քերրին: Այս մասին գրված է ԱՄՆ պետդեպարտամենտի (www.state.gov) կայքում:
Զեկույցում նշվում է, որ 2015թ.-ին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թվում են բանակում ֆիզիկական խոշտանգումները, լրագրողների և իրավապաշտպանների գործունեության արգելումն ու սահմանափակումները:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է դատական համակարգն այլախոհներին չեզոքացնելու համար: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի քաղաքացիների հնարավորությունները սահմանափակված են ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հարցում: