Թուրքիան կրկին գնդակոծվել է Սիրիայի կողմից
Թուրքիան կրկին գնդակոծվել է Սիրիայի կողմից: Հրթիռն ընկել է Քիլիս քաղաք: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Նշվում է, որ թուրքական կողմը բաց է թողել պատասխան կրակ:
Թուրքիայում կրակոցների հետևանով վիրավորներ չկան:
Քիլիս քաղաքում կրակոցները սկսվել են երկուշաբթի օրվանից: Ավելի վաղ Թուրքական զորքերը կրակել էր Սիրիայի հյուսիսում գտնվող «Իսլամական պետության» ուղղությամբ ի պատասխան Սիրիայի արձակած կրակոցների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփը հայտնել է, որ երկիրը ծածկել է պատմության մեջ ահաբեկչական ամենախոշոր ալիքը: Նա նաև նշել է, որ Թուրքիան իրավունք ունի պայքարել ահաբեկչության դեմ նաև արտերկրում: